ԿարևորՀասարակություն

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ահարոն Սահակյանը:

Նիստին ներկա են եղել ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

Մարզպետին նախ զեկուցվել է ձմեռային զորակոչի ընթացքի մասին, ապա քննարկվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: 

Ցուցադրել ավելի
Back to top button