ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ ընտրության հարցը

Խորհրդարանը շարունակում քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Առաջադրվել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

ԱԺ-ը ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը սկսել է քննարկել հունվարի 21-ին, քննարկումը մնացել էր անավարտ հարցուպատասխանի փուլում։

Քրիստիննե Գրիգորյանն ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ` արևելագիտություն և իրավաբանություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ` հիմնականում պետական մարմիններում`  ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում:

Նա 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։

Ցուցադրել ավելի
Back to top button