ԿարևորՀասարակություն

Եղվարդ քաղաքում երկհարկանի տուն է այրվել

Հունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 24-ին, ժամը 01:12-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մեկ սենյակ (մոտ 50 քմ) գույքով:

Ցուցադրել ավելի
Back to top button