ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում 271 զանգ է եղել

Արցախի նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունվարի 17-21-ը գրանցվել է 271 զանգ: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: 

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 105 հետզանգ՝ իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374 47 119 119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Ցուցադրել ավելի
Back to top button