ԿարևորՀասարակություն

Արդյո՞ք ՀՀ իշխանությունը ներքաղաքական գործընթացները ճնշելու համար կդիմի ՀԱՊԿ-ին

Մենք ցույց ենք տվել արդեն քաղաքական խնդիրներ լուծելու մեր գործիքակազմը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում անցանկալի ընդդիմադիր գործընթացները ճնշելու համար արդյոք ՀՀ իշխանությունը կդիմի՞ ՀԱՊԿ-ին:

«2020-ի նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի էին ենթարկվել կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ էր կատարվել ԱԺ նախագահի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել: ՀՀ կառավարությունն ուժային ոչ մի գործողություն չի ձեռնարկել: Ճանապարհներ են փակված եղել և դրանք բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Մենք ցույց ենք տվել արդեն քաղաքական խնդիրներ լուծելու մեր գործիքակազմը», — ասել  նա՝ ընդգծելով նաև, որ  իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա են եղել:

Իսկ երբ որոշվեց խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, այնտեղ փողոցային մարտեր էին ընթանում. «Առաջին օրից մեր գործունեությունն ուղղված էր այն բանին, որ մենք պետք է ճգնաժամային արձագանքման մեխանիզմները կատարելագործենք ՀԱՊԿ-ում: Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե առաջին անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվեր ու Հայաստանն ասեր դեմ եմ»:

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով արձանագրել է խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը.

«Մենք հստակ արձանագրել ենք, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինել ներքաղաքական գործընթացներում: Նրանք կարող են զբաղված լինել ռազմավարական օբյեկտների պահպանությամբ: Մեր առաքելությունն էր Ղազախստանում հացի գործարանի պահպանությամբ է զբաղվել: Չեմ կարծում, որ դրանում որևէ դատապարտելի բան կա»: 

Ցուցադրել ավելի
Back to top button