ԿարևորՄիջազգային

Աշխարհաքաղաքական լարվածությունը՝ էներգակիրների թանկացման պատճառ

Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը գազի թանկացման պատճառներից է համարում աշխարհաքաղաքական լարվածությունը։ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է ԵՄ էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կարճաժամկետ հեռանկարում մենք բախվում ենք էներգակիրների անսովոր բարձր գների, մի միտում, որը սրվում է աշխարհաքաղաքական լարվածությամբ», — ասել է նա:

Ինչպես նշել է Եվրահանձնակատարը, վերջին շրջանում վառելիքի գները հասել են պատմական առավելագույնի, որն անուղղակիորեն ազդել է Եվրամիության սակագների վրա, ինչի հետևանքով սպառողները և արդյունաբերությունը բախվել են վճարման դժվարությունների: Նա հավելել է, որ ԵՄ-ն 21 միլիարդ եվրոյի չափով աջակցության միջոցներ կառաջարկի քաղաքացիներին։

Ուրբաթ օրը սակարկությունների ավարտին Եվրոպայում գազի ֆյուչերսների գները հատել են հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարի շեմը։ Հոլանդական TTF ինդեքսի մոտակա ֆյուչերսների արժեքը առուվաճառքի բացման ժամանակ մի փոքր գերազանցել է 880 դոլարը։ Դեկտեմբերի վերջին գնանշումները հասել են հազար խորանարդ մետրի դիմաց 2190,4 դոլարի պատմական առավելագույնին, որից հետո գրանցվել է անկում։ Հունվարի առաջին կեսին ֆյուչերսների հաշվարկային գները դրսևորել են անկայուն դինամիկա։

Փորձագետները գազի գնի բարձրացումը պայմանավորում են մի քանի գործոններով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարանների զբաղվածության ցածր մակարդակ (երկար ցուրտ ձմռանից և շոգ ամառից հետո), հիմնական մատակարարների կողմից մատակարարումների սահմանափակում և Ասիայում հեղուկացված բնական գազի մեծ պահանջարկ:

Back to top button