ԿարևորՀասարակություն

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք

«Ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում WWF Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ Արտակ Մխիթարյանի միջև ստորագրվել է նվիրատվության պայմանագիր, հայտնում է ՇՆ նախարարությունը։

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք՝ տարածքի վերահսկման, մոնիթորինգի և պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։ 

2002 թվականից ի վեր WWF-Հայաստանը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ երաշխավորելով ավելի լավ բնապահպանական ապագա:

Ցուցադրել ավելի
Back to top button