ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան. hայ ֆուտբոլիստն այսօր դառնում է 33 տարեկան»,- Թվիթերի իր էջում գրել է «Ռոմա» ակումբը՝ կիսվելով խաղադաշտի մի քանի հիշարժան պահերով:

«Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 33 տարեկան։ Մաղթում ենք քեզ ամենայն բարիք, Միկի»,- ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրառման մեջ։

«Ռոմայի» կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել Երևանի «Փյունիկում», «Մետալուրգում» և Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2007 թվականից։ Նա Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 95 խաղում խփելով 32 գոլ։
Նա տասը անգամ ճանաչվել է տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։

Ցուցադրել ավելի
Back to top button