ԿարևորՔաղաքական

Քննարկվել են Հայաստանի և ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակում

Հունվարի 20-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը Կրոնի և հավատքի ազատության հարցերով Միացյալ Թագավորության վարչապետի հատուկ բանագնաց Ֆիոնա Բրյուսի հետ։

Զրուցակիցները խորհրդանշական են համարել իրենց հանդիպումը՝ ՀՀ-ի եւ ՄԹ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է քրիստոնեական հավատքի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ հավատքը եւ հայ եկեղեցին համախմբող դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում։

Դեսպանն անդրադարձել է նշված բնագավառում առկա մարտահրավերներին եւ խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանը մեր տարածաշրջանում։

Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին եւ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։

Քննարկվել է Հայաստանի եւ ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակներում, որի գլոբալ գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա հուլիսին Լոնդոնում։

Back to top button