Վերնատուն

«Հմայաթափ» անող հեքիաթներ՝ մեծերի համար․ «Վերնատուն»

Հանրահայտ հեքիաթները վերապատմելու ու վերաիմաստավորելու բազմաթիվ օրինակներ կան, որոնք յուրովի փոխանցում են հեքիաթների թաքնված ու չբացահայտված խորհուրդը, «չընթերցված» ենթատեքստը, հումորը, պոեզիան։

Ամերիկացի գրող Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը և այլ պատումներ» գրքի հայերեն թարգմանությունը լույս տեսավ գրեթե մեկ ամիս առաջ։ Սա արձակագիր Արմեն Հայաստանցու անգլերենից առաջին թարգմանությունն է։ Քանինգհեմի հեքիաթները ոչ միայն «հմայաթափ» են անում, ինչպես ասում է թարգմանության հեղինակը, այլև շատ կարևոր հարցադրումներ են անում։

Խոսելով ժամանակակից հեքիաթների մասին՝ Հայաստանցին ասում է, որ դրանք այլևս նախկին խրատաբանական դերը չունեն․ «Հեքիաթը դառնում է մի համատեղ տարածք, որտեղ սերունդների երկխոսություն է տեղի ունենում, որը մեծերին օգնում է վերադառնալ մանկություն և վերապրել մանկությունը, իսկ փոքրերին օգնում է հասունանալ»։

Հեքիաթներին բոլոր ժողովուրդներն են հավատում, դրանց մի մասը հեքիաթներն առօրյայի մեջ են տեսնում, մյուսները՝ սպասում են, որ դա գալու է հետո, մյուս կյանքում։ Այդ պատումներն այս կամ այն կերպ մեկնաբանում են բոլորը՝ ընթերցողներից մինչև գրող և թարգմանիչ, այստեղ կարևորն այն է, որ այդ մեկնաբանությունները լինեն այնպիսին, որ չվնասեն մարդուն և երկխոսության տարածք դառնան մարդկանց համար՝ ասում է Արմեն Հայաստանցին։

Back to top button