Հայկական հարց

Հայ կանանց և որբերի փրկագնման գործում օգնում էր նաև Մեքքայի էմիրը․ «Հայկական հարց»

Ուրֆացի Լևոն Յոթնեղբայրյանը և հինգ անձից բաղկացած նրա խումբը նաև արաբների աջակցությամբ էր հայտնաբերում ու փրկագնում ստրկական վիճակում արաբների տներում պահվող հայ կանանց և որբերին։

Նրանց մասնավորապես սիրիական տարածքում օգնել են Մեքքայի էմիր և շերիֆ Հուսեյն իբն Ալին ու նրա որդին՝ Ֆեյսալ իբն Հուսեյնը։ Հայ նվիրյալների այս խումբը երդվել էր հանուն փրկության առաքելության զոհաբերել ամեն ինչ։

Նրանց նման էին մտածում ուրիշ հայորդիներ ևս, ասենք՝ զեյթունցի Փառնակ Շիշիկյանը և Փանոս Նորաշխարհյանը։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 5-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button