Հասարակություն

Անգլերենի միջազգային օլիմպիադա՝ «Սննդի անվտանգություն» թեմայով

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային:

Այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 19-ը:

Օլիմպիադային մասնակցելու պայմանների, տարիքային խմբերի, թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http//elo.internation կայքէջից (հեռ.՝ +962 799005044, էլ. փոստ՝ [email protected]):

Մասնակցել ցանկացողներն այդ մասին պետք է տեղեկացնեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը` զանգահարելով +374 10599646 հեռախոսահամարին:

Ցուցադրել ավելի
Back to top button