

Նրա անունը կապվում է Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հետ։ 1970 թվականին է, որ նա Ավետ Կարպիչի (Գաբրիելյան) հրավերով գալիս է Կոմիտասի անվան պետական լարային քառյակ ու դառնում քառյակի երկրորդ ջութակը։
Իսկ ընդամենը 6 տարի անց՝ 1976-ին, դառնում է քառյակի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակը։
-Դե ինքը շատ երկրներում հյուրախաղերով չի եղել,- կատակում է մաեստրո Մարտին Վարդազարյանը,- ընդամենը մի 50 երկրում։
-Իսկ նա ծնվել է մայիսի 2-ին ու մեծ բարեբախտություն է, որ մեզ հետ է ու մենք նրան կարող ենք շնորհավորել,- շարունակում է կատակել Ռուբեն Մաթևոսյանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորները հասցնում են խոսել հայ ջութակահարներից ամենատաղանդավորներից մեկի՝ Էդուարդ Թադևոսյանի մասին։