ԿարևորՀասարակություն

Ջրվեժի միջնակարգ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը՝ օրակարգի խնդիր

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքում էր:

Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում:

Այցի օրակարգում դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն էր և ծրագրի իրականացման հնարավորությունների քննարկումը:

Բանն այն է, որ դպրոցի տարածքում է տեղակայված համայնքային մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, իսկ դպրոցը չունի առանձին մարզադահլիճ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում՝ «Տաք սնունդ» ծրագրի իրականացման համար առավել բարվոք պայմաններ:

Ըստ առաջարկվող նախագծի, երաժշտական դպրոցն ու մարզադպրոցն իրենց գործունեությունը կշարունակեն նոր մասնաշենքում, իսկ դպրոցը կունենա իր առանձին մարզադահլիճն ու տաք սննդի համար նախատեսված սենյակ:

Մարզպետն առաջարկով կդիմի համապատասխան գերատեսչություններին՝ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը այս տարվա սուբվենցիոն ծրագրերում ընդգրկելու և իրականացնելու համար:

Back to top button