ԿարևորՄիջազգային

ՀԱՊԿ-ի դերը՝ որպես տարածաշրջանում անվտանգության առանցքային կառույց, կմեծանա․ Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը՝ որպես տարածաշրջանում անվտանգության առանցքային կառույց, կավելանա, այսօր լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։

«Գլոբալ անկայունության ֆոնին կաճի նաև կազմակերպության ջանքերի պահանջարկը», — ավելացրել է նա:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իրականում ուժեղանում է որպես իր պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման առանցքային կառույց։ Ակնհայտ է, որ շարունակվող գլոբալ անկայունության, տարածաշրջանային հակամարտությունների սրման համատեքստում կավելանա ՀԱՊԿ-ի ջանքերի դերն ու պահանջարկը»,- ընդգծել է դիվանագետը։

Back to top button