Հայագիտակ

Կհաջողվի՞ փրկել Հայաստանի անտառները․ «Հայագիտակ»

Որ անտառները Երկիր մոլորակի թոքերն են, գիտեն բոլորը։ Բայց բոլորը նաև գիտեն անտառի տված մյուս բարիքների` բնափայտի, մրգերի, հատապտուղների, որսի կենդանիների և թռչունների մասին։

Հայաստանի տարածքի 11․2%- ը կազմող անտառները անչափ ու չվերահսկվող շահագործման են ենթարկվում։ Անտառն անխնա հատվեց հատկապես անցյալ դարի 90-ականներին` ցուրտ ու մութ տարիներին։

Անտառների պահպանման մասին Նոր Օրենքը ենթադրում է մի քանի փոփոխություն, որոնց շնորհիվ կթեթևացվի անտառի վիճակը։

Օրինակ, անտառին մոտ գյուղերում վառարանների նոր տեսակ ներդնել, որոնք խնայողաբար կվառեն փայտը, կատարել պլանավորված սանիտարական հատումներ և ապագա սերունդներին հանձնել անտառը գոնե ինչպես այն կա հիմա։

Կհաջողվի՞ վերականգնել վիրավոր անտառները, ցույց կտա ապագան։ Չէ՞ որ դա երկարատև և աշխատատար աշխատանք է։

Back to top button