Բիզնես բանաձև

Ամուսնությունը՝ իրական, տոնախմբությունը՝ թվային. առաջին հարսանիքը մետատիեզերքում․ «Բիզնես բանաձև»

Հնդիկ ծրագրավորողը հարսնացուին համոզել է հարսանիքը կազմակերպել մետատիեզերքում: Նրանք թվային կրկնօրինակների միջոցով հյուրերի հետ 1 ժամ կզվարճանան մետա-դղյակում: Ցանկալի նվերը կլինի կրիպտոարժույթը:

2021թ.-ին աշխարհում վաճառվել է 4 մլրդ դոլարի կոնյակ: Կրակագույն ըմպելիքի սպառումը 2020թ.-ի համեմատ ավելացել է 1/3-րդով:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան աշխարհի ամենից աղտոտված և ամենաարագ աճող քաղաքներից է: Երկիրը 32 մլրդ դոլարով պատրաստվում է կառուցել նոր մայրաքաղաք:

Համավարակի ընթացքում հարուստների և աղքատների միջև անջրպետն ավելի է խորացել: Մոլորակի 10 մեծահարուստների ընդհանուր կարողությունը 700 մլրդ դոլարից հասել է 1.5 տրիլիոն դոլարի:

PwC խորհրդատվականը լավատեսություն է նկատել աշխարհի խոշոր ընկերությունների ղեկավարների շրջանում: Հարցումներին մասնակցած տնօրենների 75%-ն ակնկալում է, որ մոլորակի տնտեսությունն այս տարի էականորեն կբարելավվի։

Back to top button