ԿարևորՀասարակություն

Ուսման հնարավորություն՝ Լեհաստանում

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:

Նախատեսվում է բարձրագույն կրթություն ունեցողների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝

  • տնտեսագիտություն և կառավարում,
  • կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
  • պետական ​​կառավարում (պետական ​​իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
  • իրավունք,
  • սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
  • անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
  • հակաճգնաժամային կառավարում,
  • զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն,
  • տարիքը՝ մինչև 40 տարեկան,
  • մասնագիտական ​​փորձը` առնվազն 2 տարի,
  • առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: 

Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից և կցված նյութերից:

Ցուցադրել ավելի
Back to top button