ԿարևորՍպորտ

Կանանց շախմատի Հայաստանի 77-րդ առաջնության չեմպիոնը Մարիամ Մկրտչյանն է

Կանանց շախմատի Հայաստանի 77-րդ առաջնության 2022 թվականի չեմպիոնը Մարիամ Մկրտչյանն է

Մարիամ Մկրտչյանն առաջնության վերջին` 9-րդ տուրում սևերով հաղթանակ տարավ գրոսմայստեր Մարիա Գևորգյանի հետ խաղում: Վաստակելով  7 միավոր՝ նա զբաղեցրեց 1-ին տեղը: Նրանից կես միավորով ետ մնաց անցած տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: Մարիա Գևորգյանը վաստակած 6 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: 

Մարիամ Մկրտչյանը դարձավ Հայաստանի կանանց հավաքականի լիարժեք անդամ:

Ցուցադրել ավելի
Back to top button