ԿարևորՔաղաքական

Արցախում կիրականացվեն կադրային փոփոխություններ

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել, ԱՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա:

Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք:

Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,- ասել է նա:

Նախագահը կարևորել է հասարակության հետ մշտական կապի ապահովումը: Իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է մշտական հանդիպումներ ունենան բնակիչների հետ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ պետությունն իր թիկունքում է և գործում է:

Ցուցադրել ավելի
Back to top button