ԿարևորՀասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար

Հունվարի 18-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար:

Back to top button