Էկոսֆերա

Որքանո՞վ են անվտանգ արևային խոշոր կայանները․ «Էկոսֆերա»

Արևային ֆոտովոլտային խոշոր կայանների անվտանգությունն ու իրականացվող քայլերը։ Որքանո՞վ են կառուցվող մեծ հզորությամբ կայանները համապատասխանում անվտանգության միջազգային նորմերին և ո՞րն է պետական ռազմավարությունն՝ արևային էներգետիկայի ոլորտում։

Արցախյան պատերազմից հետո հատկապես, երբ կորցրինք էներգիայի զգալի քանակությամբ ռեսուրսներ, մեծ կարևորություն է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտը։

Հայաստանում, մասնավորապես, արևային էներգետիկայի ոլորտը, սկսել է արագ զարգանալ, սակայն որքանո՞վ են դրանք անվտանգ և ի՞նչ խնդիրներ են վերհանում մասնագետները։

էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանն ասում է, որ այսօր Հայաստանում սկսել են կառուցել արևային ֆոտովոլտային խոշոր կայաններ, որոնք մեծ հզորություն ունեն։ Մասնագետը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը կարևոր է համարում, սակայն նշում է, որ արևային ֆոտովոլտային խոշոր հզորության կայանների կառուցման անվտանգության հետ կապված ռիսկեր է տեսնում։

Ըստ մասնագետի՝ Էներգետիկ անվտանգության համակարգը պետք է լինի հուսալի, հատկապես երբ խոսքը գնում է արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մասին։ Արզումանյանի դիտարկմամբ, երբ տատանումներ են տեղի ունենում և համակարգը ողջ հզորությամբ չի աշխատում, ապա կարող են ազդել էներգաանվտանգության ընդհանուր անվտանգության վրա։

Back to top button