Հաջողության նոտա

Հետազոտող Գևորգ Սահակյանին գրական աշխարհում Ջեսահ են կոչում․ «Հաջողության նոտա»

Հետազոտող Գևորգ Սահակյանին գրական աշխարհում Ջեսահ են կոչում։ Կեղծանունն ընտրել է իր կերպարին խորհրդավորություն հաղորելու, անճանաչելի մնալու համար։ Նրա համար կարևոր է ամենօրյա ընթերցանությունը․ կարծում է, որ գրելու համար անհրաժեշտ է անդադար կարդալ:

Ջեսահի ուսումնասիրության հիմքում մարդն է, բացառություն չէ նաև «Անանկենդան» վեպը, որի հիմքում մարդն է, որ փառքի հետևից գնալով՝ մոռանում է կարևոր խնդիրների մասին։ Թեև որպես հիմնական գործ այլ մասնագիտություն ընտրեց, գրականությունը կարևորությամբ միշտ առաջինն է։

Նրան գրելու համար հատուկ պայմաններ պետք չեն, կարևորը՝ նստելու տեղ լինի, իսկ բարդույթները նրան ոչ թե խանգարում, այլ օգնում են, որովհետև դրանք էլ են տեքստ դառնում: Հաջողության հասնելու համար կարևորում է աշխատասիրությունը և շեշտում, որ պետք է միշտ ձգտել կատարելության։

Back to top button