ԿարևորՄիջազգային

Թուրքիայում նավթատարի մոտ խոշոր պայթյուն է որոտացել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: 

Ermenihaber-ի փոխանցմամբ,  պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին:  Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ընթանում է հետաքննություն: 

Back to top button