ԿարևորՄիջազգային

ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է «օմիկրոնից» հետո նոր շտամերի հայտնվելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը ճեպազրույցում ասել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումից հետո COVID-19-ի նոր շտամեր կարող են հայտնվել, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Այս համաճարակը հեռու է ավարտվելուց, և ամբողջ աշխարհում օմիկրոնի անհավատալի տարածմամբ, հնարավոր է նոր տարատեսակներ ի հայտ գան»,-ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակի մոնիտորինգի և գնահատման բացառիկ կարևորությունը։

Back to top button