Վերնատուն

«Հայարտը»՝ նոր դիրքերում․ «Վերնատուն»

«Հայարտ» մշակութային կենտրոնը փորձում է թարմացնել ու ակտիվացնել դիրքերը, նոր ռազմավարական ծրագրեր է առաջարկում՝ կապված համագործակցության, ստեղծարարության զարգացման, ստեղծարար արդյունաբերության հետ։ Կենտրոնի տնօրեն Մարինե Կարոյանն ասում է, որ «Հայարտն» այսօր ճգնաժամային կառավարման վառ օրինակ է, որտեղ զուգահեռաբար ու միաժամանակ իրականացվում են տարաբնույթ աշխատանքներ՝ հիմնանորոգումից մինչև ստեղծարարական ծրագրեր, նախագծեր։

««Հայարտն» անցման շրջանում է, որովհետև նոր ռազմավարություն ունենք, նոր զարգացման ուղղություններ ենք մշակել, որոնք իրապես, կփոխեն կենտրոնի դեմքն ու դիրքավորումը՝ ոչ միայն մշակութային դաշտում»,– ասում է Մարինե Կարոյանը։

«Հայարտը» պատրաստվում է աշխատել երկու ուղղություններով՝ ցուցադրություններ ու կրթություն և ստեղծարար արդյունաբերությունների զարգացում, որտեղ կհամագործակցեն պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նոր տեխնոլոգիաները արվեստին կապող հարթակ կստեղծվի՝ խորացված մասնագիտացված հանգույց, որտեղ կլինեն աշխատարաններ, հանդիպումներ և այլն։

«Հայարտը» դեռ պիտի համապատասխանի միջազգային ստանդարտներին՝ շենքը հիմնավորապես պետք է նորոգվի, դառնա հանրային տարածք և ունենա իր խորհուրդը, որը կաշխատի բոլոր ուղղություններով՝ ասում է Մարինե Կարոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button