ԿարևորՀասարակություն

Իրանի և Հայաստանի երկու կողմերում, Նորդուզի սահմանին՝ սահմանային շուկա է ստեղծվելու

«Արազ» ազատ առևտրի գոտու կազմակերպության ղեկավար կազմի անդամը հայտարարել է Իրանի և Հայաստանի երկու կողմերում՝ Նորդուզի սահմանին՝ սահմանային շուկա հիմնելու մասին: Այս մասին գրում է Parstoday-ը:

Bazaar լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՏՄ շուկայում «Արազ» ազատ առևտրի գոտու դերին, Ղոլամհոսեյն Քարիմին ասել է.«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներին հասանելիությունը լավ հնարավորություն է ընձեռել Իրանին դերակատարություն ունենալ միջազգային շուկաներում: Ի դեպ Նորդուզի սահմանին գտնվելու բերումով մեծ նշանակություն է ստանում  Արազ առևտրա-արդյունաբերական գոտին»:

Քարիմին հավելել է.«Նորդուզը Իրանի միակ ցամաքային սահմանն է ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ, և  համարվում է  Իրանի դարպասը դեպի ԵԱՏՄ, և Իրանը  մեկ այլ ցամաքային սահման չունի Միության  մյուս անդամ երկրների հետ»։

«Արազ» ազատ առևտրի գոտու կազմակերպության  ղեկավար կազմի  անդամը նշել է. «Հաշվի առնելով նոր կառավարության մոտեցումը տնտեսական դիվանագիտության ոլորտին ուշադրություն դարձնելու կարևորության վերաբերյալ՝ շեշտը դնելով հարևան երկրների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Իրանի սահմանի մոտ Մեղրիի ազատ գոտու կառուցումը և երկու երկրների եզակի հնարավորությունները, լավ հարթակ է ստեղծվել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button