ԿարևորՄիջազգային

Այսօր Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի

Ղազախստանի իշխանությունները հունվարի 19-ի կեսգիշերից ամբողջությամբ կչեղարկեն արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, հայտնում է Ռիա Նովոստին:

«Հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը Նուր Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Ատիրաուի, Ժամբիլսկի, Կիզիլորդայի և Մանգիստաուի մարզերում»,-նշել է նա:

Մյուս շրջաններում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել էր վաղաժամկետ։

Ցուցադրել ավելի
Back to top button