ԿարևորՀասարակություն

Apple Pay-ն արդեն հասանելի է Հայաստանում

Apple Pay-ն արդեն հասանելի է Հայաստանում։ Հայկական մի շարք բանկեր հայտարարել են, որ Apple Pay-ը` վճարման ավելի ապահով, անվտանգ և մասնավոր եղանակն այժմ հասանելի է հաճախորդներին։

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:

Անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple–ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի եւ սպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում և այլն:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար: Օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտություն չկա:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին տրվում է չկրկնվող թվային քարտի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել Բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից:

Back to top button