ԿարևորՀասարակություն

300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

ՀՀ ազգային ժողովն այսօր 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով նախատեսվում է,  որ  Հայաստանի  տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր գործարքների համար 300 000 դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը պետք է իրականացվի անկանխիկ:  Գրավատներն էլ 80 հազար դրամից ավելի վարկերը պետք է տրամադրեն բացառապես անկանխիկ ձևով։ Նախատեսվում է նաև տարեցտարի այդ շեմը նվազեցնել՝ 2024-ի հունվարի 1-ին հասցնելով 30 հազար դրամի։

Back to top button