ԿարևորՀասարակություն

Վրաց-ռուսական սահմանին նոր ճանապարհի և թունելի շինարարությունը կավարտվի մինչև 2024 թ.-ը

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արդիականացման ծրագրի կարևոր մաս կազմող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունն ակտիվ փուլում է և կավարտվի մինչև 2024 թվականը։ Այս մասին Jnews-ի փոխանցմամբ՝ «Forbes Georgia»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։

Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհից՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի-Գուդաուրին, որը ձմռանը ձնահոսքի վտանգի պատճառով հաճախ փակ է լինում։ Խաչաձև լեռնանցքի տակով փորվող թունելը (Ծկղերե գյուղից Կոբի գյուղ) ամենաբարդ ինժեներական կառույցն է այս հատվածի: Դրա շինարարությունը վստահվել է չինական «China Railway 23rd Bureau Group Co»-ին:

Արդեն անցկացվել է թունելի երկու կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաև տարհանող թունելի 2,2 կիլոմետրը։

Back to top button