ԿարևորՄիջազգային

Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝ հցում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ առեւտրա-տնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումն, ինչպես նաեւ հրատապ միջազգային եւ տարածաշրջանային թեմարներ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Ղեկավարները կքննարկեն իրանական միջուկային գործարքի կատարման խնդիրները, հայտնել են Կրեմլում: «Նկատի Է առնվում ուշադրություն նվիրել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման խնդիրներին»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Back to top button