ԿարևորՍպորտ

Պեկինում շարունակում են խստացնել   հակակորոնավիրուսային միջոցառումները

Պեկինի իշխանությունները ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակում են խստացնել   հակակորոնավիրուսային միջոցառումները:

Հունվարի 22-ից Չինաստանի մայրաքաղաք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել երկու  թեստ՝ մեկը Չինաստանի այլ շրջաններից Պեկին ժամանելուց 48 ժամ առաջ, երկրորդը՝ քաղաք մուտք գործելուց հետո, 72 ժամվա ընթացքում։ Թեստի արդյունքները կարտացոլվեն Health Code բջջային հավելվածում, որից պահանջվում է օգտվել երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։ 

Եթե ինչ-որ մեկը չթեստավորվի, ապա այդ մասին տեղեկատվությունը անմիջապես կհայտնվի հավելվածում։ 

Երեք օր առաջ Պեկինի հիգիենայի և առողջապահության կոմիտեն զեկուցել է մայրաքաղաքում Omicron շտամով վարակման դեպքի հայտնաբերման մասին: Նույն օրը բժիշկները ստուգել են 13000 մարդու, ովքեր կապ են ունեցել վարակվածի հետ կամ հայտնվել են նրա այցելած վայրերում։

Back to top button