ԿարևորՀասարակություն

Նախարարը Շիրակի մարզպետի հետ այցելել է Գյումրիի խնամքի հաստատություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանը, Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

«Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ զրույցում նախարարն ու մարզպետը քննարկել են շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջիններս շփվել են նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, լսել հուզող հարցերն ու առաջարկները։

«Գյումրու երեխաների տանը», որտեղ այս պահին շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ է ստանում 126 երեխա, նախարարը կարևորել է երեխաների խնամքի կազմակերպման, վերջիններիս՝ կենսաբանական ընտանիք վերադարձի, նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված շրջայցի ընթացքում Նարեկ Մկրտչյանն ու Նազելի Բաղդասարյանը ծանոթացել են հաստատությունում ընթացող շենքային պայմանների բարելավման աշխատանքներին, որոնք իրականացվում են Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից՝ ԱՍՀՆ հետ կնքված հուշագրի շրջանակում։ Ընդգծվել է տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ապահովման ու կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրման կարևորությունը։ Խնամքի կենտրոնում այժմ բնակվում է 131 շահառու։

Back to top button