ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ հունվարի 18-ին, «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը։

Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։

Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։

Դիմումատուն՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Դիմումատուն ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին։ Եվրոպական դատարան ներկայացված դիմումում ասվում է, որ «ցույցերը խաղաղ են եղել և նպատակ են ունեցել չեղյալ համարել կեղծված ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել», և ավելացվել է, որ «Ազատության հրապարակում ելույթ ունեցած ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ապօրինի հալածանքներն և ոտնձգությունները իշխանությունների պատասխանն են»։

Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ դատաքննության ընթացքում իր կալանավորումն անօրինական է եղել:

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:

Back to top button