ԿարևորՀասարակություն

Հայաստանում կգործի ֆրանսիական ինստիտուտ

Հայաստանում ստեղծվել է ֆրանսիական ինստիտուտ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը: Ապագայի ինստիտուտը կգործի Երևանի Ազնավուր կենտրոնում՝ Կասկադում։

Ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր այն ծրագրերը, որոնք երկու երկրների մշակութային հարաբերություններում ավանդ ունեն, կիրականացնի ֆրանսիական մշակույթի, լեզվի ցուցադրություն:

Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք  սիրում են Ֆրանսիան, այն ուսուցիչներին, որոնք սովորեցնում են մեր լեզուն երկրում, այն երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ»,-գրել է դեսպանը։

Back to top button