ԿարևորՀասարակություն

Բարեգործական համերգ՝ Արաբկիր վարչական շրջանի քույր քաղաք Լե Պլեսսի-Ռոբինսոնում

Արաբկիր վարչական շրջանի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Լե Պլեսսի-Ռոբինսոնի Արվեստի տան «Պալլադիո» համերգասրահում տեղի է ունեցել «Musique au pluriel» («Երաժշտությունը հոգնակի») խորագրով բարեգործական համերգը։

Միջոցառմանը մասնակցել են Պլեսսիի Երաժշտության և Պարի դպրոցի երաժիշտները, «Djeun’s» անսամբլը և Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախումբը՝ «Հեքիմյան բենդը», որը Երաժշտության և Պարի դպրոցի նվագախմբի հետ առցանց կատարել է Ֆիլիպ Ռամուի «Les sauvages, Forêts paisibles» ստեղծագործությունը(«Les Indes galantes» օպերա-բալետից)։

Արաբկիր շրջանի վարչակազմը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում համերգից լուսանկարնել է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Լե Փլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ պարոն Ժաք Պեղիին (Jacques Prn), փոխքաղաքապետ տիկին Քողին Դյուգեին (Corinne Duguer), սենատոր Ֆիլիպ Պեմեզեկին(Philippe Pemezec), Երաժշտության և Պարի դպրոցի տնօրեն և փողային նվագախմբի ղեկավար Ֆիլիպ Հեղվեին (Philippe Herve) ՝ «Հեքիմյան բենդ» նվագախմբին (ղեկավար՝ Իրինա Գասպարյան) համերգին առցանց ձևաչափով մասնակցելու հնարավարություն ընձեռելու համար։

Ֆրանսիական լույս ասոցիացիա / Lumière Française Action Médico-sociale-ի/ շնորհիվ համերգից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում հակամարտությունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերող «Ֆրանսիական լույս»-ին։

Back to top button