ԿարևորՀասարակություն

Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ցավոք, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ցուցադրել ավելի
Back to top button