

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը: