ԿարևորՍպորտ

ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին

Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին:   

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ հանձնեց հիմնադիր անդամներին և շնորհավորեց նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ է և չէր կարող ներկա գտնվել միջոցառմանը, Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելեցին նրա բնակարան, շնորհակալություն հայտնեցին լեգենդար ֆուտբոլիստին մեր ֆուտբոլում ունեցած անգնահատելի ներդրման համար և նրան հանձնեցին ՀՖՖ ոսկե մեդալ։

Ցուցադրել ավելի
Back to top button