ԿարևորՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան է

Այսօր՝ hունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը: 

.«Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ: Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր։

30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին կհայտնենք լրացուցիչ: Մինչ այդ ներկայացնում ենք ՀՖՖ տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում», — այս առթիվ ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրությունում,:

Ցուցադրել ավելի
Back to top button