Կյանքին ասել այո՛

Պատերազմը սովորեցնում է գնահատել ունեցածը․ Հաբեթ Միքայելյան․ «Կյանքին ասել այո՛»

Հաբեթ Միքայելյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Հարազատ գյուղի միջնակարգն ավարտելուց հետո ամերիկյան FLEX ծրագրի շրջանակում մեկ տարի սովորել է Միացյալ նահանգներում։

«Իսկ հետո՝ ազատ կյանքից դեպի խիստ ռեժիմ՝ բանակ, բայց ընտելացա»,-պատմում է Հաբեթը։ Զորակոչվել է 2020-ի հուլիսի 28-ին։ Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սկզբում չէր հավատում, իսկ հետո հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է։

Լուրջ էր նաև ոտքի ծանր վիրավորումը։ Պատերազմի օրերին, տեսնելով բժիշկների կարեկցող ու սրտացավ հայացքները հասկացավ, որ մասնագիտական առումով ճիշտ է կողմնորոշվել, բժիշկ է դառնալու։ Պատերազմի հիշողությունները մռայլ են, բայց նաև լուսավոր կետեր կան․ սովորել է գնահատել ունեցածը։

Ցուցադրել ավելի
Back to top button