ԿարևորՄիջազգային

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Եվրախորհրդարանի մալթացի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Դեյվիդ Սասոլիին։ Այդպիսոց նա դարձել է երրորդ կինը, որը զբաղեցրել է այս պաշտոնը, հայտնում է Euronews-ը։

«Եվրոպան վերադարձել է. Եվրոպան ապագան է. Vive l’Europe»,-հայտարարեց նա իր առաջին ելույթում որպես նախագահ:

Մեցոլան՝ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ է, թեկնածուների թվում էին նաև իսպանացի Սիրա Ռեգոն (արմատական ​​ձախ), լեհ Կոսմա Զլոտովսկին (ECR, եվրոսկեպտիկներ) և շվեդ Ալիս Բահ Կունկեն (կանաչներ):

Զլոտովսկին դուրս է մնացել պայքարից մինչև քվեարկությունը սկսելը՝ ճանապարհ հարթելով Մեցոլայի համար՝ հավաքելու բոլոր կենտրոնամետ և պահպանողական կուսակցությունների աջակցությունը:

Մալթացին ստացել է 458 կողմ ձայն, իսկ Բահ Կունկեն և Ռեգոն հետ են մնացել՝ համապատասխանաբար 101 և 57 ձայներով։

Մեցոլան Եվրախորհրդարանի պատգամավոր է 2013 թվականից, իսկ 2020 թվականից՝ խորհրդարանի փոխնախագահ։

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ 65 տարեկանում մահացել է ԵԽ նախագահ Դավիդ Սասոլին։ Նրա պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր այս շաբաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button