Դպրություն

Գյուղական դպրոցից Օքսֆորդի համալսարան. ինչպես կանխել ուղեղների արտահոսքը. «Դպրություն»

Երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ մտավոր ռեսուրսների բացակայությունը կարող է երկիրը կանգնեցնել տնտեսական և քաղաքական լրջագույն ճգնաժամերի շեմին:

«Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ»–ի (Saghatelyan Institute for Strategic Education (SIS Education)) հիմնադիր նախագահ Նվեր Սաղաթելյան. Հանրահայտ պատմական փաստ է, որ ամենաազդեցիկ կառույցները ժամանակին հիմնվել են երիտասարդների կողմից։ Երեք տարի առաջ կզարմանայի, եթե պատմեին, որ այդ մարդը ես եմ լինելու՝ գյուղական դպրոցից մի երիտասարդ, որը հասավ աշխարհի առաջատար անգլիական դպրոցներից մեկը և ամիսներ առաջ սովորելու առաջարկ ստացավ աշխարհի մի շարք լավագույն համալսարաններից, ներառյալ՝ Ջոնս Հոփքինսի Համալսարանը՝ այդպիսով ստանալով նաև Օքսֆորդի համալսարանում բակալավրի մեկ տարվա ուսումնառության հնարավորություն։

Նվեր Սաղաթելյան

Ուղեղների արտահոսքը կառավարելու համար հիմնական երեք նախապայման է պետք, դրանք ենթակառուցվածքներն են, ուղեղային և կրթական զարգացած կենտրոններն են, ինչպես նաև այդ մարդկանց վերադարձի համար համապատասխան դիրքի և համապատասխան աշխատանքի ուղղորդելու հնարավորություններն են։

Մենք որևէ կերպ չենք պատկերացնում, թե ինչպես կարող է Լոնդոնի թագավորական քոլեջի ուսանողը վերադառնա Հայաստան և ադապտացվի այստեղի միջավայրին։ Հետևաբար մենք մշակել ենք մեկ այլ ծրագիր, ռազմավարություն, որը օժանդակում է հայ ուսանողին։

Արտաշես Շահինյանի անվան ֆիզ․մաթ․ դպրոցի 12–րդ դասարանի աշակերտ Գոռ Թադևոսյան․ Հույս ունեմ, որ կընդունվեմ իմ ընտրած համալսարաններից որևէ մեկը, որտեղ հնարավորություն կունենամ կայանալու որպես ապագա գիտնական, ու մեծ ծանոթություններ ձեռք բերել հեղինակավոր համալսարաններից մեկում։ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար՝ և տնտեսական, և գուցե ինչ–որ տեղ ռազմարդյունաբերության ոլորտում մեզ պետք է գիտական մեծ առաջընթաց, որի համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք այս պահին միգուցե ունենք, բայց շատ ոլորտներում հաստատ բավարար քանակի չեն։

Գոռ Թադևոսյան

Ես ընտրել եմ մաթեմատիկան, որպես իմ ապագա մասնագիտացում։ Իհարկե հետագայում կարող են փոփոխություններ լինել, որոնք այս պահին գուշակել անգամ չեմ կարող, բայց իմ առաջ գերնպատակ ունեմ՝ Հայաստան վերադառնալով վերականգնել գիտական միջավայրը, որը եղել է նախկինում, և որը չունենք այսօր։ Այս քայլով հնարավորություն կտանք ու կխրախուսենք երիտասարդին չվախենալ գիտնական դառնալուց, որի հեղինակությունը այսօր արատավորված է։ Իմ գերնպատակն է վերականգնել գիտնականի հզոր կերպարը Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button