Հայկական հարց

Փրկագնված հայ որբերն երբեմն վերադառնում էին արաբական միջավայր․ «Հայկական հարց»

Տարիքով փոքր հայ որբուկների մի մասը, որոնց արաբական անապատներում ապրող արաբների մոտից փրկագնել էր Ռուբեն Հերյանը, մոռացել էին մայրենի լեզուն և ազգային պատկանելությունը։

Դա էր նաև պատճառը, որ նրանց մեջ լինում էին արաբական միջավայր վերադառնալ ցանկացողներ։ Նրանք արդեն հարմարվել էին արաբների կյանքին ու սովորություններին։

Ռուբեն Հերյանը փորձում էր այդ երեխաների մեջ արթնացնել հայի ոգին և ընտանեկան հիշողությունները։ Հանգանակություններ կազմակերպելիս՝ նա պնդում էր, որ միայն հայի տրամադրած գումարը կկարողանար կշտացնել հայ որբերին։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։
«Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 4-րդ:

Back to top button