ԿարևորՀասարակություն

Արգելված վայրում առևտուր իրականացնողները կտուգանվեն

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

«Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի կանոնակարգման, oրենքով սահմանված պահանջները խախտելու և առանց թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարողների մասով Աջափնյակ վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է խիստ վերահսկողություն:

Կարգազանց անձինք կամ տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ:

Back to top button