ԿարևորՀասարակություն

Քննարկվել են հղիության ընթացքում պետպատվերում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հնարավորությունները

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Քննարկվել են Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրներին։

Օրակարգում է եղել նաև գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը։

Փոխնախարար Արտակ Ջումայանն ընդգծել է, որ խորհրդի անդամների գրավոր առաջարկներն ամփոփելուց հետո առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է լինելու նշված խնդիրների քայլ առ քայլ լուծմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button