ԿարևորՄշակույթ

ՀՀ դեսպանությունում հուշամեդալ են հանձնել ճապոնացի դաշնակահարին

Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: 

Այսօր դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում հուշամեդալը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:  

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը նաեւ հայտնում է՝ մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հայ անվանի երգահանի 100-ամյակի կապակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button