ԿարևորՀասարակություն

ԵՊՀ դասախոսները անվճար կպարապեն ֆիզիկա դպրոցականների հետ

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դպրոցականների համար կազմակերպում է անվճար պարապմունքներ ֆիզիկա առարկայից՝ օգնելու  ավելի լավ հասկանալ առարկան և լրացնել գիտելիքների պակասը:

«Եթե դուք 11-րդ կամ 12-րդ դասարանի աշակերտ եք, ապա ամեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14:30-16:00-ն, կարող եք գալ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարան, որտեղ Օպտիկայի ամբիոնի վարիչ Ռոման Ալլահվերդյանը կպարապի ձեզ հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Դպրոցականները պարապմունքներին կարող են միանալ նաև հեռավար տարբերակով՝ նույն օրերին՝ ժամը 19:00 –ին՝ միանալով «Zoom» հարթակին:

7-10-րդ դասարաններում սովորողների համար էլ պարապմունքներ կան։

Ամեն չորեքշաբթի և շաբաթ՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարանում անվճար պարապմունքներ է անցկացնելու դասախոս Աշոտ Մելքոնյանը:

Պարապմունքներն անցկացվում  են ամեն երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ աստղադիտարանում:

Այս պարապմունքներին նույնպես դպրոցականները կարող եք միանալ նաև հեռավար տարբերակով:

«Zoom» հարթակով անցկացվող պարապմունքների հղումները ստանալու համար [email protected] էլ. հասցեին  պետք է  ուղարկել նամակ՝ նշելով անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը և հեռախոսի համարը:

Ցուցադրել ավելի
Back to top button