ԿարևորՄիջազգային

91 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Նինո Չերուտին

91 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Նինո Չերուտին, հայտնում է Ֆրանսպրեսս-ը։

Չերուտին, ով իր ծաղկման շրջանում հագուստներ է ստեղծել շատ հոլիվուդյան աստղերի համար, տղամարդկանց նորաձևության մեջ ներմուծել է «ամենօրյա շքեղություն»-ը։

Նա մահացել է Պիեմոնտի հյուսիսարևմտյան շրջանի Վերչելի հիվանդանոցում, որտեղ ընդունվել էր ազդրի վիրահատության համար, գրել է իտալական Corriere della Sera օրաթերթը։

Չերուտին 20-րդ դարում տղամարդկանց պատրաստի հագուստի առաջատար դեմքերից մեկն էր՝ միևնույն ժամանակ ոճային և անկաշկանդ արտաքինով:

«Ես ուզում եմ, որ տղամարդիկ ավելի ազատ լինեն իրենց նրբագեղության մեջ, ավելի էլեգանտ իրենց ազատության մեջ»,-մի անգամ ասել է նա:

Չերուտին միշտ առաջինն փորձել իր ստեղծագործությունները, որոնցից շատերը նա պահել  1881 թվականին Բիելլա քաղաքում իր պապի հիմնադրած բրդի գործարանում:

«Ես միշտ ինքս ինձ եմ հագցրել»,-մի անգամ ասել է նա:

Չերուտին ծնվել է 1930 թվականին Բիելայում, երազում էր լրագրող դառնալու մասին։

Բայց երբ մահանում է նրա հայրը, ստիպված է լինում թողնել ակադեմիական կրթությունը և տնօրինել տեքստիլի ընտանեկան գործարանը:

1960-ականներին նա հանդիպել է Ջորջիո Արմանիին և աշխատանքի ընդունել նրան որպես տղամարդկանց հագուստի մոդելավորող։

Արմանի-Չերուտի զույգը խորը հետք է թողել նորաձևության աշխարհում, մինչև Արմանին 1975 թվականին հիմնել է իր սեփական նորաձևության տունը:

80-ականներին նա ստեղծել է հագուստներ հոլիվուդյան աստղերի համար, այդ թվում՝ Ջեք Նիկոլսոնի, Մայքլ Դուգլասի, Շերոն Սթոունի, Ջուլիա Ռոբերթսի և Թոմ Հենքսի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button